Մարզպետները տարածքային կառավարման դասընթացներ կանցնեն Հայաստանի Ամերիկյան համալսարանում
ФОТОՀայաստանի մարզպետները տարածքային կառավարման թեմայով համապատասխան դասընթացներ են անցնելու Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մարզեր այցի ժամանակ բազմաթիվ մեր քաղաքացիներ բարձրացնում են ոչ լոկալ, ոչ անձնական խնդիրներ, որոնք պետք է լինեն համայնքի հիմնական խնդիրը: Սակայն, պարզվում է, այդ խնդիրը համայնքի ծրագրերում չկա: Մենք հստակ ձևակերպել ենք, որ համայնքի ղեկավարը պետք է ներկայացնի բոլոր մակրոխնդիրները: Այս հանձնարարականին պետք է հստակ հետևել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց վարչապետը:
Մարզեր այցերի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարել էր նաև, որ շուրջ 250 համայնքապետեր մեկնելու են Գերմանիա՝ ուսումնասիրելու տեղի փորձը:
1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика



