Օզբիլիսը «Բեշիկթաշը» լքելու ցանկություն ունի
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը ցանկություն ունի լքել «Բեշիկթաշը»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օզբիլիսը խնդրել է ակումբի ղեկավարությանը վաճառել իր տրանսֆերը:
Արազ Օզբիլիսը թուրքական «Բեշիկթաշ» տեղափոխվեց 2016 թվականին, սակայն խաղաժամանակ չի ստանում և ընդգրկված չէ Եվրոպայի լիգայի հայտացուցակում:



