Լոնդոնի ահաբեկչության կապակցությամբ ոստիկանությունը ձերբակալություններ Է կատարել Բիրմինգեմում. Sky News
МЕЖДУНАРОДНОЕՄարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ բրիտանական ոստիկանությունը ձերբակալություններ Է կատարել Բիրմինգեմ քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News հեռուստաալիքը:
Անցած գիշեր իրավակարգի ուժերը գործողություն են իրականացրել Բիրմինգեմում, որտեղ վարձույթով վերցրել են այն ավտոմեքենան, որն օգտագործվել Էր Բրիտանիայի մայրաքաղաքում ահաբեկչությունն իրականացնելիս:
Daily Express թերթի տվյալներով՝ տասնյակ զինված սպաներ փակել են Հագլի փողոցը Բրիմինգեմի հարավ-արեւմուտքում: Ոստիկանությունը շարունակաբար խորհուրդ Էր տալիս քաղաքի բնակիչներին՝ չհայտնվել այդ շրջանում:
Ինչպես հրատարակությանը հայտնել Է Ուեսթ Միդլենսի (կոմսություն Անգլիայի արեւմուտքում) ոստիկանության ներկայացուցիչը, «անցկացվում Է ոստիկանական գործողություն, այս փուլում այլ մանրամասներ չեն ներայացվելու»: Մարտի 23-ի առավոտյան Հագլի փողոցը վերաբացվել Է երթեւեկույթան համար:
Մարտի 22-ին մի ահաբեկիչ ավտոմոբիլով կանխամտածված վրաերթի Է ենթարկել Վեստմինստերյան կամրջի անցորդներին: Այնուհետեւ ավտոմոբիլը թեքվել Է դեպի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը եւ բախվել Վեստմինստերյան պալատի պարսպին: Ղեկի առջեւ գտնվող տղամարդը դանակով դուրս Է նետվել ավտոմեքենայից եւ վազել դեպի խորհրդարանի շենքը, որտեղ նրա ճանապարհը փակել են ոստիկանները: Տղամարդը դանակով հարձակվել Է անզեն ոստիկանի վրա: Այնուհետեւ վրա Է հասել զինված ոստիկանական կարգախումբը, որը գնդակահարել Է հարձակվողին:
Արդեն ուշ երեկոյան Սքոթլանդ յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին հայտնել Է, որ չարագործի ինքնությունն արդեն պարզվել Է, սակայն մանրամասնությունների մեջ չի մտել:
Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է հինգ մարդ, ներառյալ հարձակվողը, եւս ավելի քան 40-ը վիրավորվել են: Ոստիկանությունը կարծում Է, որ Վեստմինստերյան կամրջին անցորդներին վրաերթի ենթարկած եւ ոստիկանին դանակահարած չարագործը կարող Է կապված լինել արմատական իսլամիստների հետ:
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»
5
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»



