Ինչպես է Տիմատին շնորհավորել դստեր ծննդյան 3-ամյակը
ЛАЙФԱյն, որ Տիմատիի կյանքում ամենակարևոր տեղը զբաղեցնում է նրա դուստրը, գաղտնիք չէ ոչ ոքի համար: Ռեպերը պարզապես պաշտում է փոքրիկ Ալիսային, իսկ մարտի 19-ին, նրա ծննդյան օրը, հուզիչ գրառում է թողել սոցցանցում:
«Արդեն 3 տարեկան ես: Ես ու մայրիկը սիրում ենք քեզ ու չենք ուզում, որ դու այդքան արագ մեծանաս: Մենք քո հետևից չենք հասցնում» ,- գրել է Տիմատին: Շնորհավորանքներին միացել է նաև Տիմատիի նախկին կինը՝ Ալյոնա Շիշկովան, որը դստերը մաղթել է բոլոր երազանքների իրականացում:
Թեպետ Տիմատին ու Ալյոնան միասին չեն ապրում, բայց հանուն իրենց դստեր՝ պահպանում են մտերմիկ հարաբերությունները և միասին են լինում ընտանեկան բոլոր տոներին:
Իսկ Ալիսայի ծննդյան տոնակատարությունն անցել է Դոմինիկյան հանրապետությունում, որտեղ փոքրիկը հաճախ է լինում, քանի որ այնտեղ է ապրում նրա տատիկը՝ Սիմոնան: Աղջկա պատվին կազմակերպված հավաքույթն անցել է ջերմ ընտանեկան մթնոլորտում:
Նյութը՝ life.panorama.am-ի



