Մոսկվան պատրաստ Է օգնել ՄԱԿ-ին՝ համակարգելու ջանքերը Սիրիայի «չորս զամբյուղների» շուրջ. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕ Ռուսաստանը պատրաստ Է ծժանդակել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը եւ օգնել ՄԱԿ-ին՝ իրացնելու Սիրիայի հետ կապված «չորս զամբյուղները»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ մարտի 22-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:
«Մենք գնահատում ենք Աստանայում բանակցությունների փուլի ավարտից անմիջապես հետո եւ Ժնեւում միջսիրիական կոնսուլտացիաների մեկնարկից մեկ օր առաջ հանդիպելու այս հնարավորությունը: Սա կարեւոր պահ Է»,-ասել Է նա:
«Մենք կօգնենք ձեզ՝ համակարգելու ջանքերը այն «չորս զամբյուղների» շուրջ, որոնք ներառում են սահմանադրության, կառավարման, ընտրությունների եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը»,-նշել Է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



