Բրյուսելի օդանավակայանում բրոնզե հուշարձան Է բացվել ի հիշատակ 2016-ի մարտի 22-ի ահաբեկչության զոհերի
ОБЩЕСТВОԲրյուսելի օդանավակայանում տեղի Է ունեցել բրոնզե հուշարձանի բացման արարողությունը ի հիշատակ 2016-ի մարտի 22-ի ահաբեկչության զոհերի, որը 32 մարդու կյանք խլեց, եւս 320-ը վերքեր ստացան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, արարողությանը մասնակցել են Բելգիայի Ֆիլիպ թագավորը, Մաթիլդա թագուհին, երկրի համերկրային կառավարության եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
«Այժմ մենք ունենք սգո վայր, որտեղ կարող ենք հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, հիշել օդանավակայանի ուղեւորների եւ փրկարար ծառայությունների արիության մասին այդ սարսափելի օրը»,-հայտարարել Է Բրյուսելի քաղաքագլուխ Իվան Մայերը:
Բրյուսելի օդանավակայանի թռիչքասրահում, որտեղ ուղիղ մեկ տարի առաջ տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:58-ին) երկու պայթյուն որոտաց, լռության րոպե Է անցկացվել: Սրահի ներսում տեղակայված հուշատախտակի տակ բազմաթիվ սպիտակ ու կարմիր ծաղիկներ են:
2016-ի մարտի 22-ին երկու մահապարտներ պայթյուններ իրականացրին Բրյուսելի օդանավակայանում, իսկ մեկ ժամ անց եւս մեկ ահաբեկիչ եվրոպական թաղամասում ռումբ պայթեցրեց մետրոյի Մալբեկ կայարանում: Ինչպես պարզել Է հետաքննությունը, նրանք բոլոր կապված Էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, ինչպես նաեւ ահաբեկչական նույն այն խմբի անդամներն Էին, որը 2015 թվականի նոյեմբերի 13-ին ահաբեկչական գործողություններ Էր իրականացրել Փարիզում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



