Սովորական սուրճը նիհարելու լավագույն միջոց
ЛАЙФOrer.am-ը գրում է.
Ավստրալիացի փորձագետները եկել են այն եզրահանգման, որ սուրճի օգտագործումը կարող է նպաստել քաշի նվազեցմանը: Նախևառաջ ենթադրվում է, որ սուրճը նպաստում է ախորժակի նվազմանը, այնուհետև դանդաղ նիհարելուն, գրում է The Telegraph-ը:
Նախնական փորձարկումների արդյունքները կարող են ուրախացնել սուրճի սիրահարներին, քանի որ, դրանք ցույց են տվել, որ սուրճն իսկապես օգնում է քաշ կորցնելուն: Հետազոտության ժամանակ կամավորներին նախաճաշին տվել են միայն սովորական սուրճ, սուրճ առանց կոֆեինի և կոֆեինի հաբեր: Մինչ ճաշի ժամը հետևելով յուրաքանչյուր մասնակցի ախորժակին՝ փորձագետները նկատել են, որ կոֆեինով սուրճ ըմպողները երկար ժամանակ քաղց չեն զգացել, իսկ կոֆեինի հաբն ու առանց կոֆեինի սուրճը չեն ազդել:
Մեթթ Շուբերտը Գրիֆիթ համալսարանի մասնագետները հետևություն են անում, որ ախորժակի կորուստը բերում է ավելի քիչ քանակությամբ ուտելիք ընդունելուն, ինչն էլ ինքնըստինքյան նպաստում է քաշի նվազմանը:
Նշենք նաև , որ գիտնականները մինչ օրս չեն բացահայտել, թե ինչով է պայմանավորված սուրճի արդյունավետությունը այլ հիվանդությունների բուժման դեպքում:



