Հերթական խորհուրդը Արամ Զ. Սարգսյանին
ОБЩЕСТВОԻ պատասխան Արամ Զավենի Սարգսյանի հերթական հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում նշեց. «Եթե Արամ Զավենի Սարգսյանը ընդդիմադիր լինելու չափորոշիչ է համարում սեփականություն ունենալը, ապա Արամ Զավենի Սարգսյանին հիշեցնենք, որ ինքը ևս Արարատում խոշոր սեփականատեր է`մասնավորապես, ունի կրի հանք և ըստ այդմ, Արամ Սարգսյանի չափորոշիչներով ինքը որևէ կերպ չի կարող լինել ընդդիմադիր: Ի դեպ Արամ Սարգսյանին է պատկանում նաև Արարատ ցեմենտի հին գործարանը, որը վերջինս աշխատեցնելու ունակություն չունենալու պատճառով «զապչաստ»` մաս-մաս վաճառում է:
Արամ Սարգսյանը, փաստորեն, սեփական օրինակով ապացուցում է, որ ինքը ընդդիմություն չէ այլ իշխանության շահերի սպասարկու:
Ի դեպ, առնվազն հասկանալի չէ, թե ինչպե՞ս կարող է այս իշխանության հրաժարականը պահանջել մեկը, որի եղբայրը աշխատում է ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող նախարար Վիգեն Սարգսյանի օգնական, և ամեն ինչ անում է այս իշխանության վերարտադրության համար:
Իսկ ինչ վերաբերում է «Արարատ ցեմենտին», եթե Արամ Սարգսյանի հիշողությունը լուրջ տատանումներ ունի, ապա վերջինիս հիշեցնեմ, որ «Արարատ ցեմենտը» իր ղեկավարության տարիներին Ռուսաստանին կուտակել էր գազի ահռելի պարտքեր, և որպիսի գործարանը չանցնի ռուսական կողմին, Գագիկ Ծառուկյանը պարզապես փրկել է գործարանը»:



