Ձեր մարզպետը ժողովրդի խնդիրներին տեղյակ չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Գորիսում
ОБЩЕСТВОՔիչ առաջ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպում ունեցավ Գորիսում: Այս մասին հայտնում է Past.am-ը:
Դիմելով ներկաներին՝ նա ասաց. «Ժողովուրդ ջան, ասում եք` փրկի: Պիտի հնարավորություն տաք, որ համակարգ փոխենք, երկիր ու օրենք փոխենք»:
Ծառուկյանը մեղադրեց Սյունիքի մարզպետին՝ հայտարարելով. «Ձեր ուժեղ մարզպետը նոր է, ժողովրդի խնդիրներին տեղյակ չէ: Նա պատրաստել էր, որ Ծառուկյանին հարց տան: Ինձ հարցրին՝ պարոն Ծառուկյան, 2012թ.-ին ներկայացրիք ձեր նախընտրական ծրագիրը, բայց բան էլ չարիք: Ես էլ պատասխանեցի՝ քո սովորացնողին ասա, որ պարոն Ծառուկյանը տեսավ, որ 50+1 չհավաքեց, կոալիցիա չմտավ, ինձ որ 4 հատ նախարար են տալիս, բայց որ չես կարողանում որոշում կայացնել օրենք փոխել, հանուն ինչի՞ գնայի: Հիմա էլ եմ ասում՝ եթե կտաք 50+1 ձայն, կկատարվեն առաջին հերթին 15 կետերը»:
Լևոն Փանոսյան



