Հարավային Կորեայի պաշտոնազրկված նախագահը ներկայացել Է դատախազություն
МЕЖДУНАРОДНОЕ Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն, որը պաշտոնաթող Է արվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին, հայտարարել Է, որ պատրաստ Է համագործակցել հետաքննության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում են հարավկորեական ԶԼՄ-ները:
«Ես անկեղծորեն համագործակցելու եմ հետաքննության հետ»,-ասել Է նա լրագրողներին դատախազության շենքի առջեւ, ուր կանչվել Էր հարցաքննության համար, ինչպես նաեւ ներողություն Է խնդրել իր շուրջը ծավալված սկանդալի համար:
Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ Է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ Է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել Է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում Է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման ն պատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում Է, որ Պակ Կըն Հեն ներքաշված Է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ Է եղել տեղի ունեցողի մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



