Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


WCFDavos/Yerevan. Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» ֆորումը

ОБЩЕСТВО

Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով՝ WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը: Տարածաշրջանում իր ձևաչափով առաջին անգամ անցկացվող միջոցառումը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի համատեղ ջանքերով:

Բացման խոսքով հանդես եկավ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը: «Փաստ է, որ հաղորդակցության և դրա կառավարման կարևորությունն աշխարհում աճում է: Օրեցօր զարգացող և փոփոխվող տեղեկատվական միջավայրը ստեղծում է նոր հնարավորություններ՝ միաժամանակ առաջ բերելով նոր մարտահրավերներ: Մենք գործում ենք հետճշմարտային քաղաքականության պայմաններում, որը բնութագրվում է սոցիալական ցանցերի դարաշրջանում փաստացի կարևորության պայմանական նվազմամբ, որոնց փոխարեն առաջին պլան են մղվում այդ փաստերի մեկնաբան ությունները և դրանց հետ կապված հույզերը: Սա տասնապատիկ ավելացնում է հաղորդակցության և դրա ուղիների կառավարիչների դերը և պատասխանատվությունը: Արդի իրականությունը վերահաստատում է մասնագիտական մոտեցումը, համաձայն որի՝ մեր աշխատանքը ոչ թե ծառայություն է, այլ առաքելություն է դարձել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սաղաթելյանը:

Դիմելով օտարերկրյա գործընկերներին և ներկայացնելով հայաստանյան իրականությանը՝ Արա Սաղաթելյանն ընդգծեց, որ Հայաստանի տեղեկատվական միջավայրն ունի մի շարք առանձնահատկություններ: «Մենք գտնվում ենք առնվազն Թուրքիայի և Ադրբեջանի բացասական քարոզչության, հակահայկական նախաձեռնությունների թիրախում: Միաժամանակ, Հայաստանում արվում է ամեն հնարավորը, որպեսզի նվազեցվի ագրեսիվ արտաքին տեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությունը հասարակության վրա: Բոլորիս համար խոսքի և մամուլի ազատությունը ու դրանց շարունակական զարգացումն այն արժե քներն են, որոնք առաջնային են ժողովրդավարական գործընթացների համատեքստում: Հաղորդակցության և մեդիա ոլորտի մասնագետները շարունակում են փնտրել այն ուղիները, որոնց շնորհիվ լիարժեք կապահովվի տեղեկատվության հասանելիությունը, խոսքի ազատության իրավունքի իրացումն ու միաժամանակ տեղեկատվության փոխանակման արդյունքում անվտանգության նոր սպառնալիքներ ի հայտ չգան: Այս առումով հատկապես կարևորվում է իշխանության և հասարակության, քաղաքական գործընթացներին մասնակցող բոլոր ուժերի միջև շարունակական երկխոսությունը լրատվամիջոցների և նոր հարթակների միջոցով»,- եզրափակեց Արա Սաղաթելյանը:

Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի նախագահ Յանինա Դուբեյկովսկայան իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ Հաղորդակցության համաշխարհային ֆորումի նպատակն այնպիսի հարթակ դառնալն է, որտեղ հնարավոր կլինի աշխարհի տարբեր ծայրերից ժամանած փորձագետների հետ միասին մասնագիտական միջավայրում քննարկել հաղորդակցության զարգացման հնարավոր ուղիները: «Այս տարի Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորումը տեղի ունեցավ Ժնևում՝ լինելով ավելի երկար և ինտենսիվ: Շատ ոգևորված ենք այն փաստով, որ հնարավորություն ունեցանÖ „ ֆորումի տարածաշրջանային նիստերից մեկը կազմակերպել նաև Երևանում: Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան մեր ընտանիքի անդամ է արդեն 9 տարի և շատ ուրախ ենք, որ համագործակցությամբ կփորձենք ընդլայնել մեր ընտանիքի սահմանները՝ այնտեղ ներգրավելով Հայաստանում ոլորտի այլ առաջատար փորձագետների և կազմակերպությունների»,- ասաց Դուբեյկովսկայան:

Տարածաշրջանում իր ձևաչափով առաջին անգամ անցկացվող ֆորումի շրջանակներում քննարկումներն անցկացվելու են 5 հիմնական նիստերի ընթացքում, որտեղ ելույթ ունեցողները կանդրադառնան հաղորդակցության, սոցիալական մեդիաների, կորպորատիվ պատասխանատվության, ազգային բրենդինգի և համայնքային զարգացման խնդիրներին: Նիստերի աշխատանքներին մասնակցում են ինչպես ոլորտային առաջատար մասնագետներ Հայաստանից, այնպես էլ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, ովքեր ժամանել են WCFDavos-ի հետ:

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт