Մրգերը կանխում են մի շարք հիվանդություններ
ЛАЙФ
Մասնագետները պնդում են, որ մրգերը պետք է ներառվեն մարդու ամենօրյա պարտադիր սննդակարգի մեջ: Մրգերի ոչ մեծ չափաբաժինը 40%-ով նվազեցնում է ինֆարկտի և կաթվածի հավանակությունը: Այս փաստը վկայում է գիտնականների վերջին շրջանում անցկացրած հետազոտությունը:

Ուսումնասիրությանը յոթ տարի շարունակ գրեթե 500 հազար կամավոր է մասնակցել, և պարզվել է, որ մարդիկ, ովքեր իրենց սննդակարգում մրգեր են ներառում, ավելի քիչ են բախվում սրտի հիվանդությունների և կաթվածի երկու տեսակների հետ:
Բոլոր մրգերն էլ օգտակար են, սակայն կան մրգերի մի քանի տեսակներ, որոնք պետք է, որ մարդն ամեն օր օգտագործի իր սննդակարգում:

1. Բանան: Այս միրգն օգնում է իջեցնել ճնշումը, նվազեցնում է սրտի հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը, կարգավորում է ստամոքսի աշխատանքը, նվազեցնում է թթվայնությունը և վերացնում է այրոցը:
2. Թուրինջ: Թուրինջը գրգռում և ակտիվացնում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օգնում է արյան ճնշման իջեցմանը : Եթե մի քանի ամիս ուտեք թուրինջ, ապա այն կօգնի կորցնել 5-7 կգ:

3. Մանգո: Մեկ մանգոն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, կանխարգելում է արթրիտի առաջացումն, օգնում է վերքի շուտ լավացմանը և իմունային համակարգի ամրապնդմանը:

4. Կիվի: Կիվին համարում են վիտամինային ռումբ, որովհետև իր մեջ պարունակվում է մրգերի և բանջարեղենների համար ռեկորդային քանակությամբ վիտամիններ և հանքային նյութեր։

5. Խնձոր: Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ A, B և C վիտամիններ, սակայն մեր օրգանիզմը խնձորից արագ յուրացնում է նաև կալիում, կալցիում, ֆոսֆոր, նատրիում և ցինկ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am կայքը:
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
3
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
4
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
5
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»



