Վարդենյաց լեռնանցքում ընթանում են Մարտունի-Գետափ ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքներ
ОБЩЕСТВОՄարտունի-Գետափ միջպետական ճանապարհին շարունակվում են մաքրման եւ մշակման աշխատանքները ձյան շերտից եւ մերկասառույցից, որոնք ձեւավորվել են վերջին օրերին տեղացած առատ ձյան եւ բքի արդյունքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունի-Գետափ ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանը, ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքներն ընթացել են մարտի 19-ի եւ մարտի 20-ի ընթացքում, ինչի արդյունքում հիմնականում հաջողվել է ձյան շերտից ազատել ճանապարհը եւ ապահովել մեքենաների անցանելիությունը:«Ճանապարհը հիմնականում մարտի 20-ի առավոտվա դրությամբ ազատված է ձյան շերտից եւ մերկասառույցից, որոնք, սակայն, տեղ-տեղ դեռեւս մաքրման եւ մշակման կարիք ունեն: Մինչեւ երեկո ճանապարհի անցանելիությունը հիմնովին ապահովված կլինի: Մաքրված ձյան շերտը կազմում էր ավելի քան կես մետր՝ ավելի քան 10 կիլոմետր երկարությամբ»,-նշեց Աղասի Ղուկասյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի հավաստմամբ՝ մարզի բոլոր ճանապարհները մարտի 20-ի առավոտվա դրությամբ ազատված են ձյան շերտից եւ մերկասառույցից: «Մարտի 18-ի հետկեսօրեին առատ ձյուն տեղացել է միայն Մարտունու տարածքում: Համեմատաբար քիչ տեղումներ գրանցվել են Սեւանում, Ճամբարակում եւ Գավառում, որոնք ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար խոչընդոտներ չեն ստեղծել: Տաք ջերմաստիճանի ազդեցությամբ ճանապարհներին նստած ձյան շերտը հալվում է նաեւ բարձրլեռնային համայնքներում», իրավիճակը ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



