Վաչեն՝ «Քարե դարդ»-ի նոր եթերաշրջանի և ԱՄՆ-ում կայանալիք շոու-ներկայացման մասին
ЛАЙФLife.panorama.am-ը ճշտել է, թե «Քարե դարդ» սիթքոմը ե՞րբ է նոր եթերաշրջանով ներկայանալու, քանի որ երկրպագուներն արդեն սկսել են անհանգստանալ ու կարծիքներ տարածել, թե սիթքոմն այլեւս չի հեռարձակվի:
Մեզ հետ զրույցում «Քարե դարդ»-ի պրոդյուսեր ու գլխավոր դերակատար Վաչե Թովմասյանը նշեց, որ արդեն նշանակված են սիթքոմի նոր եթերաշրջանի հեռարձակման օրերը.
«Մարտի 30-ին եւ 31-ին եթերում կլինի նոր եթերաշրջանի առաջին երկու սերիաները, եւ հաջորդաբար ամեն հինգշաբթի եւ ուրբաթ «Քարե դարդ»-ը կրկին եթերում կլինի: Մենք նկարահանումներն արդեն սկսել ենք, մոտ տասը սերիա նկարահանված է: Որպես պրոդյուսեր՝ ես շատ գոհ եմ ընթացքից եւ այն ընդհանուր պատկերից, որն ունենք այսօր»,- նշեց Վաչեն:
Մեր հարցին, թե երկրպագուներին ի՞նչ է սպասվում նոր եթերաշրջանում, նշեց.
«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի այս անգամ եւս արդարացնենք հեռուստադիտողի սպասելիքներն ու լավ արդյունք ունենանք: Գործող ու սիրված դերասանները կշարունակեն ներկայանալ, իսկ ժամաակ առ ժամանակ մեզ կմիանան տարբեր հյուր-դերասաններ, քանի որ մենք նկարահանումներն իրականացնում ենք դասական սիթքոմի ժանրի կանոններով, ինչը ենթարում է, որ ամեն սերրիա պետք է առանձին ասելիք ունենա: Կարծում եմ՝ շատ լավ ու ծիծաղաշարժ սեզոն է սպասվում, քանի որ սցենարի վրա շատ վաղուց ենք սկսել աշխատել»:
Գործողությունները կզարգանան միայն քարե դարում, թե՞ կլինեն նաեւ մեր օրերից տեսարաններ, ինչպես նախկինում է եղել, Վաչեն հրաժարվեց մանրամասնել:
Ի դեպ՝ «Քարե դարդ»-ի անձնակազմը մայիսին շոու-ներկայացմամաբ հանդես կգա ԱՄՆ-ում.
«Մայիսի 21-ին Միացյալ նահանգներում կկայանա մեր շոու-ներկայացումը: Տոմսերն արդեն վաճառքում են, շուտով գովազդային հոլովակներ էլ կլինեն: Այս ներկայացման սցենարի վրա արդեն մեկ տարի է, ինչ աշխատում ենք, եւ պետք է ասեմ, որ բավականին հետաքրքիր ու ծիծաղաշարժ է ստացվել: Մեր փորձերն արդեն իսկ սկսված են, աշխատում ենք նաեւ երաժշտական համարների վրա»,- հավելեց նա:
Մեր նկատառմանը, թե ԱՄՆ-ում կայանալիք շոու ներկայացմանը արդյոք կմիանա Արմուշը, ում կերպարը բավականին սիրվեց «Քարե դարդ»-ում, Վաչեն նշեց.
«Հույս ունենք, որ այո, նա մեզ կմիանա»:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
5
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...



