ԵՄ-ում առաջարկել են փոխել խնդրահարույց երկրներին ցուցաբերվող տնտեսական օգնության ձեւաչափը
МЕЖДУНАРОДНОЕԵվրոգոտու երկրների (Եվրոխմբի) ֆինանսների նախարարների խորհրդի ղեկավար Յերուն Դեյսելբլումն առաջարկել Է վերջ դնել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) եւ Եվրահանձնաժողովի կազմով «եռյակի» ներկայիս ձեւաչափին եւ երկարաժամկետ հեռանկարում նորովի կազմակերպել ճգնաժամային երկրներին ցուցաբերվող օգնության կարգը, տեղեկացնում Է «Արմնպրես»-ը:
«Շատ նպատակահարմար կլիներ, եթե Եվրոպայի կայունացման մեխանիզմը (ESM) միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում դառնար եվրոպական ԱՄՀ: Այն պետք Է հստակ առաջատար դեր ստանձնի ապագա ծրագրերում»,-հայտարարել Է Դեյսելբլումը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ այդ կերպ «եռյակի» ներկայիս կառույցն ապագայում կարելի կլինի վերացնել: «ԵԿԲ-ն «եռյակի» անդամի դերում իրեն ավելի ու ավելի անհարմարավետ Է զգում, եւ, ես կարծում եմ՝ ոչ առանց հիմքերի»,-հայտարարել Է նա: Դեյսելբլումը նաեւ նշել Է, որ Եվրահանձնաժողովն «կարեւոր այլ գործեր» ունի, որոնց վրա արժե կենտրոնացնել ուշադրությունը: Իր հերթին ESM-ն պետք Է ձեռք բերի պրոֆեսիոնալ իրավասություններ, որոնք այսօրվա դրությամբ միայն ԱՄՀ-ն ունի»,-ասել Է նա:
Հունաստանի օգնության ընթացիկ ծրագրի վերաբերյալ Դեյսելբլումը հանդես Է եկել խնդիրների ստուգված բաշխումը պահպանելու օգտին:
Բացի այդ, նա սպասում Է, որ ԱՄՀ-ն որոշում կընդունի մասնակցել նոր ծրագրին: Նա ընդգծել Է, որ «շատ լավ» կլիներ, եթե դա տեղի ունենար մինչեւ ամառ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



