Թրամփի վարկանիշն ԱՄՆ-ի ընտրողների շրջանում ընկել Է մինչեւ ռեկորդային ցածր ցուցանիշ
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշն ամերիկացի ընտրողների շրջանում ընկել Է նրա պաշտոնակալությանից ի վեր ռեկորդային ցածր ցուցանիշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Գելլապի ինստիտուտի վերջին տվյալները:
Մարտի 19-ին ԱՄՆ-ի չափահաս բնակչության շրջանում Թրամփին ցուցաբերվող աջակցությունը նվազել Է մինչեւ 37 տոկոս այն դեպքում, երբ նրա աշխատանքին հավանություն չի տվել հարցվածների 58 տոկոսը:
Դեռ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի նախագահի վարկանիշը կազմում Էր 45 տոկոս:
Գելլապի ինստիտուտի հարցմանը մասնակցել են 1500 չափահաս ամերիկացներ: Ինստիտուտի կողմից անցկացվող հարցումների վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը:
Դոնալդ Թրամփի երդմնատվության արարողությունից անմիջապես հետո անցկացված հարցումը ցույց Էր տվել, որ նրան հավանություն Էին տալիս եւ հանվանություն չԷին տալիս հավասար քանակությամբ հարցվածներ՝ 45-ական տոկոս: Նախագահի պաշտոնում Թրամփի գործունեության հավանության ցուցանիշն առավելագույն մեծության Է հասել հունվարի 25-ին եւ 26-ին՝ 46 տոկոս:
Գելլապի ինստիտուտի փորձագետները գտնում են, որ Սպիտակ տան ղեկավարի վարկանիշի անկման վրա ազդել են գլոբալ տաքացման վերաբերյալ նրա արած հայտարարությունները, ինչպես նաեւ գովեստի խոսքերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին եւ այն պնդումները, թե Բարաք Օբաման արտոնել Է նրա կենտրոնակայանի գաղտնալսումը «Թրամփ-Թաուեր» նյույորքյան երկնաքերում:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



