Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Էրդողանը վտանգավոր կոչով է հանդես եկել

ПОЛИТИКА

ԼՐԱԳԻՐ / Թուրքիայի նախագահ Էրդողանը Եվրոպայի պետություններում ապրող թուրքերին կոչ է արել 3 երեխայի փոխարեն ունենալ 5 երեխա, բիզնեսներ բացել, սովորել լավագույն կրթական հաստատություններում, վարել թանկարժեք մեքենաներ, ապրել լավ տներում: Ըստ նրա, դա կլինի «վայրագ Եվրոպային» իրենց լավագույն պատասխանը, քանի որ «թուրքերն են Եվրոպայի ապագան»:

Եվրամիության ու Թուրքիայի հարաբերությունը հարթ չէ արդեն տարիներ շարունակ, իսկ վերջին շաբաթներին լարվածությունը բռնկվեց նոր ուժով, երբ Թուրքիայի պաշտոնյաներին մի շարք եվրոպական պետություններ արգելեցին իրենց երկրներում իրականացնել Սահմանադրության փոփոխության քարոզչություն՝ այդ երկրներում ապրող ու աշխատող Թուրքիայի քաղաքացիների համար:

Անկարան ու Եվրամիության մի շարք երկրներ միմյանց հասցեին հանդես եկան չափազանց կոշտ հայտարարություններով եւ անգամ վիրավորական արտահայտություններով:

Անկարան հնչեցրեց անգամ սպառնալիքներ, օրինակ հայտարարելով, որ կչեղարկի Մերձավոր Արեելքից փախստականների վերաբերյալ ԵՄ հետ համաձայնությունը, որով Անկարան արգելապատնեշ է հանդիսանում դեպի Եվրամիություն նրանց ճանապարհին:
Էրդողանը փաստորեն սպառնալիքից անցնում է արդեն գրոհի ազդանշանի, Եվրամիության երկրներում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին եւ անկասկած նաեւ ծագումով թուրք այդ երկրների քաղաքացիներին կոչ անելով ժողովրդագրական գրոհ սկսել Եվրամիության դեմ:

Ինչ խոսք, ներկայում ժողովրդագրական հարաբերակցությունն այնպիսին է, որ Էրդողանի գրոհի ազդանշանից Եվրամիությանը մոտ կամ տեսանելի ապագայում չի սպառնում «կապիտուլյացիա»:

Խնդիրը սակայն այլ է:

Մի քանի ամիս առաջ ռուսական Առաջին ալիքով իրականացվող իր նախագծերից մեկում Վլադիմիր Պոզները շարք էր ներկայացնում Գերմանիայի մասին: Ու քանի որ Գերմանիայում բավական թիվ են կազմում նաեւ թուրքերը, Պոզներն անդրադարձել էր նաեւ նրանց կյանքին, տեղի բնակչության հետ նրանց հարաբերությանը, նրանց վարքի հանդեպ տեղի բնակչության վերաբերմունքին:

Պոզները զրուցում էր Բեռլինի կենտրոնում հյուրանոցային ու ռեստորանային բիզնես ունեցող մի թուրքի հետ, որ արտագաղթել էր Թուրքիայից: Նա բավական հաջողակ բիզնեսմեն էր եւ սկսելով փոքր չափերից, հասցրել էր դառնալ միլիոնատեր:

Պոզները նրան հարցնում էր, թե արդյոք նա ունի երախտագիտության կամ շնորհակալության զգացում Գերմանիայից, որ նրան ընձեռվել է գալու, ազատ աշխատելու, իր գործարար կարողությունը կիրառելու եւ հաջողության հասնելու հնարավորություն, առանց խտրականության:

Պատասխանն ապշեցնող էր: Թուրք գործարարը հայտարարեց, թե՝ ոչ, այդ Գերմանիան պետք է շնորհակալ լինի, որ ինքը եկել եւ ներդրում է կատարել գերմանական տնտեսության մեջ, նպաստել տնտեսական կյանքին եւ այլն:

Էականն այստեղ թուրք գործարարի ճիշտ կամ սխալ զգացումները չեն, ոչ էլ իրավիճակին բարոյական գնահատական տալը: Տվյալ պարագայում հատկանշականը մտածողությունն էր, թե ինչպես է մտածում մարդը, ինչ վեկտորով, ինչ ելակետով, ինչ հոգեբանությամբ եւ մոտիվներով: Որովհետեւ, ի վերջո հենց դրա վրա էլ կառուցվելու է նրա վարքը, հետեւաբար նաեւ շրջապատում նրա վարքի ազդեցության աստիճանն ու ուղղությունը:
Ակնհայտ է, որ թուրք գործարարը մտածում էր «նախահարձակ», «ագրեսիվ» տրամաբանությամբ: Նա չէր փորձում Գերմանիային «պարտք» երեւալ, այլ հակառակը՝ նա համարում էր, որ Գերմանիան է իրեն «պարտք»:

Այստեղ չկա եւ չի կարող լինել դատապարտելի կամ առավել եւս քրեածին ոչինչ:

«Առակն» այն է «ցուցանում», որ խնդիրը միայն ժողովրդագրական թվաբանության ծավալային հարաբերակցությունը կամ տեսակարար կշիռը չէ, թվերով չէ, որ որոշվում է ամեն ինչ: Շատ կարեւոր է, թե ինչպիսին է վարքի մոտիվացիոն հիմքը, ինչ արժեքների եւ մտածողության վրա է այն կառուցված, որքանով է «նախաձեռնող», «մարտնչող», այդ բառի ոչ մարտաշունչ իմաստով:

Այդ իմաստով, համենայն դեպս Պոզների պատրաստած շարքը վկայում էր, որ օրինակ թուրք միգրանտները առավել «նախաձեռնող» եւ հետեւաբար «իրենց պարտադրող» կարող են լինել, քան գերմանական հանրությունը:

Ու եթե «դիմակայությունը», ազդեցության տարածումը ճակատային չէ՝ իսկ Էրդողանը կոչ է անում հենց «ոչ ճակատային» գրոհի՝ դանդաղ, ժամանակի ու տարածության մեջ լուծված գրոհի, ապա եվրոպական հասարակությունը մի գեղեցիկ օր՝ թեկուզ մի քանի տասնամյակ անց, կարող է կանգնել այն փաստի առաջ, որ թուրքական տարրը Եվրոպակում ձեռք է բերել դոմինանտ ազդեցություն:

Խնդիրն այստեղ այն է, որ հեռանկարում շոշափելի են ռիսկերը, թե ինչպես Եվրամիությունում կարող է ժամանակի ու տարածության մեջ աննկատ, «սողացող» ազդեցության գալ մի պետություն, որը Հայաստանի հանդեպ ունի մեղմ ասած ոչ բարյացակամ ծրագրեր եւ մոտեցումներ:
Ըստ այդմ, խնդիրն առկա է թե Եվրամիության, թե Հայաստանի համար: Ի՞նչ կարող է անել Եվրամիությունը: Իրավիճակը խոշոր հաշվով իսկապես բարդ է, եւ կա միաժամանակ ասիմետրիկ, բայց նաեւ ոչ ճակատային կամ ճակատամարտային լուծման անհրաժեշտություն: Իսկ կարո՞ղ է այդ հարցում Հայաստանն օգտակար լինել Եվրամիությանը:

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян