Ծուլությունն օգտակար է առողջության համար. գիտնականներ
ЛАЙФԱմերիկացի գիտնականները պնդում են, որ ծուլությունն օգտակար է առողջության համար։ նրանց խոսքով՝ ծուլությունը չի հանդիսանում արատ, հակառակը՝ այն մարդու հանգստի բնական պահանջ է։ Այս մասին հայտնում է gogetnews.info-ն։
Բազմաթիվ հետազոտությունների ընթացքում մասնագետներին հաջողվել է օրինաչափություն գտնել ծուլության ու առողջության միջև։ Փորձագետների տվյալներով՝ ծուլությունը բարենպաստ ազդեցություն ունի մարդու առողջության վրա։ Մասնագետները վստահ են, որ ծուլությունը հանդիսանում է օրգանիզմի պաշտպանական գործառույթ, որն օգնում է պահպանել առողջությունը, երբ մարդը ուժեղ ֆիզիկական և էմոցիոնալ լարվածության մեջ է։
Նման հանգստից հրաժարվելը կարող է հանգեցնել առողջության համար մի շարք անբարենպաստ հետևանքների։ Գիտնականները հաստատում են, որ մարդը չի կարող երկար ժամանակ ծուլություն դրսևորել, քանի որ որոշակի պահի ծուլությունը հոգեցուցիչ կդառնա, և օրգանիզմն ինքն աշխատանք կպահանջի։
Ամեն անգամ, երբ դուք կամ Ձեր մտերիմները կծուլանաք որևէ աշխատանք անել, ապա հիշեք, որ օրգանիզմն ակնարկում է հանգստի անհրաժեշտության մասին։



