Սերժ Սարգյանը հետազոտվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում
ОБЩЕСТВОNewsBook-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է: Վերջինիս լեղապարկը երեկ վիրահատել են: Նույն այդ աղբյուրների փոխանցմամբ` երեկ և այսօր վերոնշյալ ԲԿ-ում հետազոտության է ենթարկվել նաև Սերժ Սարգսյանը. ի՞նչ հետազոտության մասին է խոսքը` մեզ պարզել չհաջողվեց:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի և նրա բարեկամների՝ այդ հիվանդանոց այցելելն ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ մեծ արարողակարգի է վերածվել. բուժհաստատության և Սարգսյանի թիկնապահները շրջափակել են ամբողջ տարածքը, աշխատողներին հրահանգել դուրս չգալ հիվանդասենյակներից, հիվանդների այցելուներին էլ՝ լքել հիվանդանոցը:
«Երբ Սերժ Սարգսյանը եկավ հիվանդանոց՝ եղբորն այցելելու, կարելի է ասել, հիվանդանոցը տարհանեցին: Հիվանդների այցելուները դժգոհում էին՝ այս ի՞նչ բան է, ո՞վ է տեսել մի հոգու համար բոլորին հանեն հիվանդանոցից: Երկրի նախագահի համար իր քաղաքացիներն ինչի՞ թշնամի են, ինչի՞ց են էդքան վախենում»,- դժգոհել է հիվանդներից մեկը:
Նկատենք նաև, որ վերջին ամիսներին Սարգսյանը խուսափում է հասարակական վայրերում շփումներից:
Վերջինս նույնիսկ քարոզարշավի շրջանակներում` իր համախոհների հետ հանդիպման ժամանակ, նախընտրում է բացառապես ամբիոնը, և սա չի վրիպել նաև նրա մերձավորագույն շրջապատի աչքից:



