Եթովպիական բանակը գրոհայինների առեւանգած երեխաների ազատագրման գործողություն է իրականացնում
МЕЖДУНАРОДНОЕԵթովպիական բանակը օրերս Գամբելա շրջանում երեխաների ազատագրման գործողություն է ծավալել, որոնց առեւանգել են Հարավային Սուդանի մուրլե ցեղի գրոհայինները: Տվյալ պահին վեց երեխա է փրկվել: Այս մասին հայտարարել է Եթովպիայի կառավարության մամուլի քարտուղար Նեգերի Լենչոն, հաղորդում է «Սինհուա»-ն:
Մարտի 12-ին եւ 13-ին մուրլե ցեղի անդամները հատել են սահմանն ու հարձակվել Գամբելա նահանգի վրա` սպանելով 28 տեղաբնկիների եւ առեւանգելով 43 երեխայի:
Ինչպես հայտարարել է Լենչոն` եթովպիական զորքերը հարված են հասցրել մուրլե ցեղի գրոհայիններին հիմնականում սեփական տարածքում` չհատելով հարավային Սուդանի սահմանը: Գործողության ընթացքում վերոնշյալ ցեղի որոշ անդամներ սպանվել կամ ձերբակալվել են: Նրանց գողացած անասունների մի մասն առգրավված է:
Լենչոյի խոսքով` Եթովպիայի իշխանությունները համագործակցում են Հարավային Սուդանի կառավարության հետ` նմանատիպ հարձակումների խնդրի վերջնական լուծման համար:
Հիշեցնենք, որ երկու երկրների սահմանային շրջանների բնակիչների միջեւ (Գամբելա նահանգը գտնվում է Եթովպիայի արեւմուտքում ու սահմանակից է Հարավային Սուդանին) հականարտությունների պատճառը, որոնք հանգեցնում են բախումների, հիմանակնում անասուններ են: Բացի այդ Գամբելա նահանգում բնակվում են մեծ թվով հարավսուդանցիներ, ինչը եւս սրացնում է հակամարտությունը:
			
			
			
			
			
				
			
			
			


