Մենք ունենք 145 տոկոս տնտեսական առեւտրի շրջանառության աճ. վարչապետը Տաշիրում է
ПОЛИТИКАՀայաստանի հանրապետական կուսակցությունն ունի ամենաբազմաշերտ թիմը, որը կարող է իրականություն դարձնել այն ծրագիրը, որը ներկայացրել է կուսակցությունը: Այս մասին այսօր` մարտի 19-ին, Տաշիր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մեր թիմը ամենաբազմաշերտ եւ մեծ թիմն է, որտեղ յուրաքանչյուրդ կարող եք ձեր տեսակը տեսնել: Մեր հասարակության բոլոր շերտերը ներկայացնում ենք, ունենք փորձ` դրական եւ բացասական առումով: Մենք մեր թիմի ներսում բավականին եզրակացություններ ենք արել` ելնելով բացասական փորձից եւ հասկացել, որ փոփոխություններ են պետք: Մենք հստակ ծրագիր ունենք, որը պատասխանում է` որտեղ ենք մենք, ուր ենք ուզում հասնել եւ ինչ պետք է անենք: Մեր ծրագիրը բոլոր ոլորտներին է վերաբերում: Սկսել ենք մեծ ներդրումային ծարգրեր, մենք հաշվետվություն ենք ներկայացրել` ինչ պետք է անեինք վեց ամսվա ընթացքում, մարտի վերջին լրանալու է այն ծրագրի ժամկետը, որը ներկայացրել ենք Ազգային Ժողով: Մենք ունենք 145 տոկոս տնտեսական առեւտրի շրջանառության աճ, 36 տոկոս արտահանման աճ, 16-17 տոկոս արդյունաբերության աճ, սեփական եկամուտների` 10.9 տոկոս աճ»,-ասել է վարչապետը:
Վարչապետը նշել է, որ չափազանց կարեւոր է, որպեսզի տարածքների զարգացումը լինի համաչափ. «Մեր քաղաքական գործիչները, արվեստագետները հենց մարզերից են դուրս եկել եւ համայնքների զարգացմանը ուշադրություն չդարձնելով` մեր վաղվա օրը հարցականի տակ ենք դնում: Որպեսզի մենք 4-5 տարին մեկ չհանդիպենք եւ լուծենք ինչ-որ լոկալ խնդիրներ, պետք է հասկանանք մարզի զարգացման ծրագրերը` համայնքապետերը կներկայացնեն 5 տարվա զարգամցան ծրագրեր»,-ասել է նա:
Կարեն Կարեն Կարապետյանը նաեւ նշել է, որ Երեւանում եւ մարզերում առողջապահական ոլորտի զարգացումը եւս հավասար պետք է լինի:
«Մենք բոլոր պետական կառավարիչներին դիմել ենք, որպեսզի ստեղծեն այնպիսի պայմաններ, որպեսզի հայտնի կառավարիչները, որոնք կառավարման փորձ ունեն, գան եւ ազատ միջոցներով ներդրումներ անեն»,-ասաց նա:
Կարեն Կարապետյանը կատակել է` նշելով, որ մասամբ ինքն էլ է Տաշիրից. «Չգիտեմ` գիտեք, թե չէ, բայց ես էլ եմ Տաշիրից: Ես էլ եմ հաստակող, բայց ձեր նման հաստակող չեմ, շատ բարեկամներ ունեմ այստեղից»:



