Իսակովի պողոտայում «Mercedes»-ը բախվել է կայանված «ВАЗ 2121-ին» և կողաշրջել այն
ОБЩЕСТВОԱյսօր՝ ժամը 07:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչ, 36-ամյա Սեյրան Մովսիսյանը իր վարած Mercedes մակնիշի 77 ՕR 777 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Բագրատունյանց 1-ին նրբանցքի բնակիչ 24-ամյա Արթուր Կակոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 FՍ 609 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Niva-ն կողաշրջվել է, իսկ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել խոտածածկ տարածքում։ Կայքի տեղեկություններով՝ Niva-ի վարորդ Ա. Կակոսյանը ավտոմեքենան կայանած է թողել, քանի որ ավտոմեքենայի դիզվառելիքն է վերջացել և ըստ կարգի՝ միացրել է վթարային լուսարձակները և գնացել է բենզին բերելու, այդ ժամանակ Mercedes-ը բախվել է Niva-ի հետնամասին, Niva-ն կողաշրջվել է:
Մանրամկասները՝ սկզբնաղբյուր կայքում։



