Փակ է Վարդենյանց լեռնանցքը. Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ի ժամը 05:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Վարդենյանց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Լոռու մարզի Ստեփանավանի ոլորանները:
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղերում տեղում է թույլ ձյուն, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում, Ամասիա և Աշոցք գյուղերում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 70 բեռնատար ավտոմեքենա: Առկա է ձնահյուսի վտանգ:



