Ուզում եմ իմ ավանդն ունենալ երկրի զարգացման գործում. Դավիթ Մանուկյան
ОБЩЕСТВО«Ծառուկյան» դաշինքով առաջադրված Դավիթ Մանուկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու որոշեցիք առաջադրվել, ինչն էր որոշման հիմնական պատճառը, նշեց. «Ես ուզում եմ մաս կազմել այն պրոցեսների, գործընթացների, որոնք պետք է տեղի ունենան ապրիլյան ընտրություններից հետո: Ինչպես գիտեք նոր Սահմանադրությամբ նոր ԱԺ-ն պետք է ունենա ավելի լայն լիազորություններ և նաև երկրի կառավարման կարգը նույնպես պետք է փոխվի, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ իմ ավանդն ունենալ երկրի զարգացման գործում»:
Հարցին, թե որն է հասարակության հիմնական խնդիրը, Մանուկյանը պատասխանեց, որ ոչ միայն Հրազդանում, այլ ամբողջ Հայաստանում միակ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է, եթե դա լուծվի մնացած ամեն ինչ կլուծվի: Իսկ հարցին, թե արդյոք վախի մթնոլորտ կա քաղաքում Մանուկյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, վախի մթնոլորտ գոյություն չունի և չի կարող լինել»:



