Աբովյանում Ծառուկյանի կողքին էին նրա միջազգային գործընկերները
ОБЩЕСТВО«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Կոտայքի մարզում էր: Արդեն հայտնել ենք նրա՝ Հրազդան կատարած այցելության մանրամասները: Նրան սպասում էին նաև Աբովյանում: Ինչպես հայտնում է Past.am-ը, այստեղ Աբովյանում քարոզարշավին իրենց մասնակցությունն էին բերել նաև «Ծառուկյան» դաշինքի միջազգային գործընկերները, ովքեր ժամանել էին տարբեր երկրներից' ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, անգամ Ավստրալիայից:
Ըստ Ծառուկյանի՝ նրանք ծանոթացել ու ողջունել են դաշինքի նախընտրական ծրագիրը և նշել, որ դա առողջացման ծրագիր է: «Այստեղ են Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատգամավորներ, ԱՄՆ «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներ, Ավստրալիայից, Չեխիայից և այլ երկրներից մեր գործընկերները: Վաղը նրանք այցելելու են հայ-թուրքական սահման, որպեսզի հնարավոր լինի որևէ կերպ աջակցել դրա բացմանը, իսկ հաջորդ այցելության ժամանակ նրանք մտադիր են լինել նաև Արցախում»:
Լևոն Փանոսյան



