Ճապոնիայում առաջին անգամ վարժանքներ են անցկացվել ի դեպս ԿԺԴՀ-ի հրթիռային գրոհի
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայում մարտի 17-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունեցել քաղաքացիական պաշտպանության վարժանքներ ի դեպս ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային գրոհի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ակիտայի պրեֆեկտուրայի վարչակազմի պաշտոնական հաղորդագրությունը:
Միջոցառման նպատակը բնակչության տարահանման փորձարկումն Է ժամանակի կրիտիկական պակասի պայմաններում:
Ըստ սցենարի՝ Ճապոնիայի զինված ուժերը պայմանական հակառակորդի բալիստիկ հրթիռների արձակում են գրանցել երկրի գլխավոր կղզու՝ Հոնսյուի հյուսիսում գտվնող Ակիտայի պրեֆեկտուրայի Օգա հրվանդանի ուղղությամբ: Վարժանքների ընթացքում տարահանման վերաբերյալ հաղորդումները տրվել են բարձրախոսներով, ինչպես նաեւ ուղարկվել են բնակիչների սմարթֆոններին: Վարժանքին մասնակցողներն օպերատիվորեն հեռացել են իրենց տներից եւ պատսպարվել մունիցիպալ շենքերի եւ դպրոցների նկուղներում:
2017 թվականի մարտի 6-ին ԿԺԴՀ-ն միջին հեռահարության միանգամից չորս բալիստիկ հրթիռներ Է արձակել Ճապոնիայի հյուսիսի ուղղությամբ, դրանցից երեքն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում: Առավել մոտիկ հրթիռներից մեկն ընկել Էր երկրի ափից 200 կիլոմետր հեռավորության վրա:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



