Ավելի քան 60 մարդ Է զոհվել Պերուում մոլեգնող հեղեղումներից
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն 62 մարդ Է զոհվել Պերուում մոլեգնող սաստիկ հեղեղումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է հարավամերիկյան այդ երկրի արտակարգի իրավիճակներում գործողությունների կենտրոնը:
Globovision հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ տարերքի պատճառը դարձել Է «Էլ Նինիո» կլիմայական երեւույթը Խաղաղ օվկիանոսում:
Իշխանությունները ճշտում են, որ տարերքն ընդգրկել Է երկրի 25 տարածաշրջաններից 20-ը, ընդհանուր առմամբ վերքեր են ստացել 70-ից ավելի բնակիչներ, 11 հոգի անհայտ կորել Է: Տուժել Է կամ ոչնչացվել առնվազն 56 հազար պերուացիների ունեցվածքը: Ընդամենը տարերքի գոտում հայտնվել Է շուրջ 546 հազար բնակիչ:
Պերուի կառավարությունը մարտի 16-ին հայտարարել Է երկրի մայրաքաղաք Լիմայի դպրոցներոմ պարապմունքների դադարեցման մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



