Էթնա հրաբուխը կրկին ժայթքել է. տաս հոգի վնասվածքներ են ստացել
ОБЩЕСТВОԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիցիլիայում Էթնա հրաբուխի ժայթքման հետևանքով 10 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացնում է իտալական La Repubblica թերթը:
Թերթի տվյալներով` մի խումբ զբոսաշրջիկներ մոտեցել են հրաբուխի խառնարանին, ինչի արդյունքում նրանք այրվածքներ և այլ վնասվածքներ են ստացել: Ներկայումս նրանց վիճակը կայուն է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Վերջին երեք շաբաթների ընթացքում Էթնան ժայթքել է երեք անգամ: Վերջին անգամ հրաբուխը լավան ժայթքել է մինչև 270 մետր բարձրություն:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



