Լավ նախաճաշը հղիանալու գրավականն է. հետազոտություն
ЛАЙФԼեհ գիտնականները գտնում են, որ այն կանայք, ովքեր խնդիրներ ունեն և ամուսնակալուցց հետո որոշ ժամանակ չեն հղիանում ապա պետք է հնարավորինս լավ նախաճաշեն:

Երուսաղեմի և Թելավիվի համալսարանի գիտնականները, պրոֆեսոր Օրենի գլխավորությամբ անցկացրել են հետևյալ հետազոտությունը. նրանք 12 շաբաթ շարունակ հետազոտել են 60 կանանց, որոնց մի մասը առավոտյան նախաճաշել է, իսկ մյուս մասը այդ նույն քանակությամբ սննդամթերքը օգտագործել է երեկոյան ճաշի ժամանակ:
Ապա 12 շաբաթ անց մասնագետները տեսել են այն արդյունքը, որ առաջին խմբի կանանց մոտ գլյուկոզայի քանակությունը բավականին իջել է և օրգանիզմում տեսոստերոնների թիվը 50%-ով կրճատվել է: Բացի այդ առաջին խմբի կանանց մոտ նկատվել է ձվազատման (օվուլացիայի) փուլի ակտիվություն, որը բացակայում է 2-րդ խմբի մոտ:

Ելնելով այս ամենից, գիտնականները եզրահանգում են, որ հագեցած նախաճաշը կարող է հանգնեցնել կանանց մոտ հեշտ հղիանալու և ծնելիության մակարդակի բարձրացմանը: Այսպիսով, շատ կարևոր է իմանալ, որ ոչ միայն անհրաժեշտ է վիտամիններով լի սնունդ օգտագործել, կարևոր է նաև, թե օրվա որ ժամին պետք է այն ընդունել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»



