Ղարաբաղից Երևան տեղափոխված վեց զինծառայողները ապաքինվում են (տեսանյութ)
ВИДЕОՈւրբաթ օրը Ղարաբաղում ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով վիրավորված ու Երևան տեղափոխված վեց զինծառայողների վիճակը այժմ գնահատում են միջին ծանրության։
«Զինվորների վիճակը բավարարից մինչև միջին ծանրության է։ Վեց հոգուց երկուսն են, որ միջին ծանրության են, մնացածը բավարար վիճակում են, երկուսը վաղը արդեն կուղարկվեն հետ՝ Ստեփանակերտ։ Բոլորն էլ կբուժվեն բարձր մակարդակով, ոչ մի պրոբլեմային հարց չկա»,- ասաց բժիշկը։
Նրանց բուժումը կտևի մեկից մինչև չորս ամիս։ Վեց զինվորներից երկուսն արդեն վիրահատվել են, մյուսները դեռ կվիրահատվեն։ Հոսպիտալում բուժվողներից մեկը հուլիսին բանակ զորակոչված շարքային Արկադի Մուրադյանն է։ Ուրբաթ օրը տեղի ունեցածն, ասում է, երբեք չի մոռանա։ Երեկոյան 5.30-ին շարված պատրաստվում էին վարժանքների։
«Հաց էինք կերել, ուզում էինք մեր կրակայինը շարունակել, գնացել էինք կրակելու, շարված էինք, ու էդ պահին գցեցին ականները։ Առաջինը ես վիրավորեցի հենց առաջին ականից»,- պատմեց զինվորը։



