Սա իսկապես անակնկալ էր, քանի որ շատերը գիտեն՝ Վահագնը ռոմանտիկ չէ. Իռեն Ուլիխանովան 34 տարեկան է
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Իռեն Ուլիխանովան այսօր նշում է ծննդյան 34-ամյակը: Պարուհին Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է ոչ միայն ծննդյան օրվա մանրամասների, այլեւ դեռեւս կրկին մայրանալ չցանկանալու, երկրից մեկնելու մտքերի ու առաջիկա անելիքների մասին:
«Երեկ հրավիրված էի ընկերուհուս տարեդարձին, բայց հատուկ այնպես կազմակերպեցի ժամանակս, որպեսզի կեսգիշերին տանը լինեմ: Իսկ ծննդյանս օրվա անակնկալը սկսվեց հենց գեսգիշերից, երբ Վահագնը տորթով ու ծաղիկներով եկավ տուն ու այդպես շնորհավորեց ինձ, նաեւ ասաց, որ ես դեռ նվեր ունեմ ստանալու օրվա ընթացքում: Սա իսկապես անակնկալ էր, քանի որ շատերը գիտեն՝ Վահագնը ռոմանտիկ չէ: Առաջինն ինձ շնորհավորեցին իմ ամենասիրելի մարդիկ, հարազատներն ու մտերիմները: Այսօր էլ պատրաստվում եմ ընկերներիս հետ նշել տարեդարձս ու մի լավ ուրախանալ»,- նշեց Իռենը, իսկ նկատառմանը, թե որդին մայրիկին ինչպե՞ս է շնորհավորել, Իռենը ծիծաղելով պատասխանեց.
«Տղաս տատիկի տանն էր, դեռեւս չենք հանդիպել, բայց հուսով եմ՝ այսօր կտեսնեմ նրան: Թեեւ տղաս արդեն իր շատ յուրօրինակ շնորհավորանքը հեռախոսով հասցրել է ասել՝ «Մամ, ծնունդտ շնորհավոր, ֆիզկուլտիս շորերը ու՞ր ես դրել»:
Նոր տարիքում պարուհին մեծ ցանկություններ ունի.
«Այս տարի ցանկություններս միայն ինձ համար չեն: Ուզում եմ, որ հարազատներս ու սիրելիներս առողջ լինեն ու միշտ իմ կողքին: Ուզում եմ, որ մեր երկրում խաղաղություն ու կայունություն լինի, սահմաններն էլ անսասան լինեն»,- հավելեց նա:
Իռեն Ուլիխանովան մեծ նպատակներ ունի, որոնց իրականացումը տեսնում է ոչ միայն մեր երկրում.
«Մեծ նպատակներ ունեի ու շատ էի ուզում, որ այն իրականանար հենց մեր երկրում, բայց, քանի որ մեր երկիրը այնքան էլ կայուն չէ թե ֆինանսապես, եւ թե առհասարակ, ուստի վերջին շրջանում թե ես, թե Վահագնը որոշ հիասթափություններ ունեցանք, ու կստեմ, եթե ասեմ, որ չենք մտածել երկրից մեկնելու մասին: Ինչեւէ, ես շատ մեծ հույս ունեմ, որ այս մտքերը իրականություն չեն դառնա, մենք կունենանք բարեկեցիկ ու կայուն երկիր, որտեղ եւ կցանկանանք ապրել ու արարել: Ես իսկապես շատ եմ ուզում հանգիստ ապրել այնտեղ, որտեղ ծնվել եմ: Ծննդյանս օրը ամենամեծ ցանկությունս այն է, որ մեր ժողովուրդը հանգիստ ապրի ու չմտածի երկրից հեռանալու մասին»,- նշեց նա:
Այն, որ Իռեն Ուլիխանովան ու Վահագն Գրիգորյանը դեռեւս չեն մտածում կրկին ծնողներ դառնալու մասին, կապված է նաեւ երկրում տիրող վիճակի հետ.
«Այն, որ մենք դեռ չենք շտապում կրկին ծնողներ դառնալ, ունի մի շարք պատճառներ: Մենք հիմա ակտիվորեն աշխատում ենք, իսկ երեխան մեծ խնամք ու ուշադրություն է պահանջում: Միաժամանակ, մեծ նշանակություն ունի կրկին երկրում տիրող վիճակը: Հիմա ես մտահոգվում եմ երեխայիս ապագայի համար ու չեմ ցանկանա ունենալ եւս մեկ երեխա, եւ այդ պարագայում մտահոգվել իմ երկու երեխաների ապագայի համար: Իսկ առհասարակ, իհարկե, շատ կցանկանանք, որ մեր ընտանիքում համալրում լինի»,- զրույցն ավարտեց հոբելյարը:
Life.panorama.am-ը միանում է շնորհավորանքներին՝ Իռեն Ոիլիխանովային մաղթելով երջանկություն եւ նորանոր հաջողություններ:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
3
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
4
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
5
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»



