Ереван, 04.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Մոսկվայում կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները

МЕЖДУНАРОДНОЕ

 Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում մարտի 15-ին  հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթաը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ: 

Նեղ կազմով հանդիպման սկզբում ՌԴ Նախագահը, ողջունելով գործընկերոջը, ասել է, որ ապրիլի 3-ին Ռուսաստանն ու Հայաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային բնույթ: «Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաև ունիվերսլ միջազգային կազմակերպություններում:

Այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մշտապես կառուցվել են անցյալի, դարերի խորքից եկող խորը արմատների հիման վրա: Դրանք նույնկերպ շարունակվում են զարգացման ներկա փուլում:

Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաև Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, և այս ամենը կապված է սահմանադրական բարփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ»,-նշել է Նախագահ Պուտինը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ՌԴ պաշտոնական այցի հրավերի համար և նշել, որ երկու երկրների փոխգործակցությունն անընդհատ համալրվում է՝ ի հայտ են գալիս նոր հարցեր, և բարձրագույն մակարդակով մշտական հանդիպումները թույլ են տալիս ամփոփել կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով կատարված աշխատանքը, և բականաբար, նախանշել համագործակցության գլխավոր ուղղությունները մոտ ապագայի և հեռանկարի համար: «Իսկապես, այս տարին հոբելյանական է՝ տոնում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ տարիները եղել են սերտ համագործակցության ժամանակաշրջան, և մեզ հաջողվել է ձևավորել իսկապես դաշնակցային հարաբերություններ:

Նման բնույթի հարաբերությունները միշտ թելադրում են մեր օրակարգը: 

Վլադիմիր Վլադիմիրի, վստահ եմ, որ մեր այսօրվա հանդիպումը ևս կլինի բովանդակալից և կանցնի լիարժեք փոխվստահության մթնոլորտում: 

Շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նեղ կազմով հանդիպումից հետո, կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ` երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: 

Ի պատիվ պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

 

С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Жители Тигранашена не имеют права собственности и живут в постоянном ощущении угрозы (Видео)Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаЮнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаБезопасная среда - ровные возможностиРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШАТигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»