Գերմանացիների մեծամասնությունը դեմ Է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին
МЕЖДУНАРОДНОЕԳերմանացիների գրեթե երկու երրորդն արտահայտվել Է հօգուտ այն բանի, որ Գերմանիայի կառավարությունը հանդես գա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ Անկարայի հետ բանակցությունները դադարեցնելու նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են հարցման տվյալները, որը Bild թերթի համար անցկացրել Է INSA հետազոտական ինստիտուտը:
Հարցման համաձայն, մասնակիցների 62,4 տոկոսը հանդես Է գալիս Թուրքիայի հետ բանակցություններն ավարտելու օգտին, դրան դեմ Է արտահայտվել 11,9 տոկոսը: Մնացածները ձեռնպահ են մնացել:
Եվրամիությունը ներկայում անդամակցության թեկնածուի կարգավիճակ Է տրամադրել Ալբանիային, Մակեդոնիային, Սերբիային, Թուրքիային եւ Չեռնոգորիային:
2016 թվականի փետրվարին Եվրամիությանը միանալու պաշտոնական հայտ Է ներկայացրել Բոսնիան եւ Հերցեգովինան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



