Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության օրն է
ОБЩЕСТВОՍպառողների իրավունքների պաշտպանությունը համակարգ է, որում պետական և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող գործողությունները միտված են սպառողի և տնտեսավարող սուբյեկտի միջև իրավահարաբերությունների կարգավորմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 15-ը ամբողջ աշխարհում նշում են որպես սպառողների իրավունքնեի պաշտպանության օր: Հայաստանի Հանրապետությունում սպառողների իրավունքների պաշտպանությունն իրավական ուժ է ստացել 2001 թ. հունիսի 26-ին Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի ընդունմամբ՝ չնայած նրան, որ դեռևս 1998 թ. հուլիսի 28-ին ընդունված Քաղաքացիական օրենսգրքում առկա էին սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված որոշակի տարրեր։
Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով սահմանվեցին և տարանջատվեցին ինչպես սպառողի իրավունքները, այնպես էլ սպառողների իրավունքների պետական և հասարակական պաշտպանությունն ու ոլորտը վերահսկող պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների լիազորություններն ու պարտականությունները։
Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում են սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 1 տասնյակ հասարակական կազմակերպություններ։



