Հարավային Կորեայի նախագահի վաղաժամկետ ընտրությունները տեղի կունենան մայիսի 9-ին
МЕЖДУНАРОДНОЕՀարավային Կորեայի կառավարությունը որոշում Է ընդունել երկրի նախագահի վաղաժամկետ ընտրություններն անցկացնել մայիսի 9-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը, մարտի 15-ին հայտարարել Է վարչական գործերի նախարար Հոն Յուն Սիկը:
Ինչպես նշում Է Reuters-ը, Կորեայի հանրապետության վարչապետ Հվան Գյոանը, որն անցյալ տարվա դեկտեմբերից կատարում Է պետության ղեկավարի պարտականությունները, չի մասնակցելու ընտրություններին:
Երկրի նախագահի պաշտոնի առավել հեռանկարային թեկնածուն համարվում Է Հարավային Կորեայի Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Մուն Չժե Ինը, ինչի մասին վկայում են հասարակական կարծիքի հարցումները: 2012 թվականի ընտրություններում նա պարտվել Էր Պակ Կըն Հեին:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Հարավային Կորեայի դատախազությունը մարտի 21-ին հարցաքննության կկանչի երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեին, որը որպես կասկածյալ կներկայանա երկրի ղեկավարության շրջանում կոռուպցիոն սկանդալի հետաքննության կապակցությամբ: Հարավային Կորեայի նախկին ղեկավարին կասկածում են այն բանում, որ նա հանցավոր համաձայնության մեջ Է մտել իր ընկերուհու՝ Չխվե Սուն Սիլի հետ՝ մի շարք ընկերություններից խոշոր դրամական գումարներ շորթելու նպատակով:
Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ Է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ Է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել Է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում Է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման ն պատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում Է, որ Պակ Կըն Հեն ներքաշված Է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ Է եղել տեղի ունեցողի մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
3
Трамп-младший посетит Армению: «Паст»
4
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
5
Оксана Самойлова о разводе с Джиганом: Ему надо повзрослеть



