Գերմանիայի ՆԳ նախարարն անհեթեթ է անվանել Էրդողանի հայտարարությունը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերն «անհիմն և անհեթեթ մեղադրանք» է որակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե կանցլեր Անգելա Մերկելն աջակցում է ահաբեկիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Գերմանացի նախարարի խոսքով`նման հարձակողական հայտարարությունները միայն մեկ նպատակ ունեն`սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Թուրքիան ներկայացնել զոհի կարգավիճակում: Միաժամանակ Մեզիերն ընդգծել է, որ պետք չէ ենթարկվել նմանօրինակ սադրանքներին:
Նա հերքել է Էրդողանի խոսքերն` ասելով, որ թուրքական կողմը 4 հազար 500 ահաբեկչի մասին թղթածրար չի տվել իրենց:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



