Հայաստանում բենզինը թանկացել է 9 տոկոսով, դիզվառելիքը՝ 10 տոկոսով
ОБЩЕСТВОՀայաստանում 2017 թվականի փետրվարին, հունվարի համեմատ գրանցվել է բենզինի գների աճ՝ համապատասխանաբար 9.2%-ով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, փետրվարին հունվարի նկատմամբ ավելացել է նաև դիզելային վառելիքի գները: Գնաճը կազմել է 10.1 տոկոս:
Միևնույն ժամանակ, նախորդ տարվա փետրվարի համեմատ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 7.3 տոկոսով և 4.9 տոկոսով, իսկ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ գրանցվել է 5.6 տոկոս և 10.9 տոկոս գնաճ:
Այս տարվա փետրվարին հունվարի համեմատ 0,2 տոկոս նվազել է անձնական փոխադրամիջոցների համար այլ վառելանյութի գինը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



