Մալայզիայում զմռսել են սպանված Կիմ Չեն Նամի մարմինը
МЕЖДУНАРОДНОЕՄալայզիայի իշխանությունները զմռսել են Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մարմինը, որը հսկողության ներքո գտնվում Է Քուալա Լումպուրի դիարաններից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտնել Է TBS ճապոնական հեռուստաալիքը:
Զմռսման գործողությունը, ինչպես նշվում Է, անցկացրել են մարտի 12-ի երեկոյան, որպեսզի չգրավեն լրագրողների ուշադրությունը: Մալայզիայի իշխանությունները հաստատել են, որ մտադիր են Կիմ Չեն Նամի մարմինը հանձնել միայն նրա մերձավոր ազգականներին:
Մալայզիայի իշխանությունները նաեւ հայտնել են, որ երեք շաբաթ են տալիս սպանված Կիմ Չեն Նամի ընտանիքին նրա մարմինը Քուալա Լումպուրի դիարանից վերցնելու համար, ուր այն բերվել Է դատաբժշկական բոլոր փորձաքննություններն ավարտելուց հետո: Այս հայտարարությունն արել Է երկրի առողջապահության նախարար Սուբրամանիամ Սաթհասիվամը:
«Մենք գիտենք, որ նա ունի կին, երեխաներ եւ այժմ, երբ մարմինը նույնականացված Է, հույս ունենք ստանալ Կիմ Չեն Նամի ընտանիքի շուտափույթ պատասխանը»,-ասել Է գերատեսչության ղեկավարը: Ընդսմին նա նշել Է, որ իշխանությունները պատրաստ են սպասել «երկու-երեք շաբաթ»: Եթե այդ ընթացքում պաշտոնական դիմում չստացվի, ապա «վարչապետի գրասենյակի, ներքին գործերի, արտաքին գործերի, ինչպես նաեւ առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները համատեղ որոշում կընդունեն, թե ինչ հետագա քայլեր են ձեռնարկելու»:
Կիմ Չեն Նամը մահացել Է փետրվարի 13-ին Քուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխման ճանապարհին: Մալայզիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահը վրա Է հասել արգելված նյարդակաթվածահարական նյութի ներգործության հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



