Թուրքիայի Սահմանադրությունում փոփոխությունների սահմանումը ԵՄ-ում քննարկման առարկա կդառնա
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության իշխանությունները սեփական գնահատականը կտան Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին, որոնք կարող են ընդունվել ապրիլի16-ի հանրաքվեի արդյունքում՝ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի վենետիկյան հանձնաժողովի նկատողությունները: Այս մասին ասվում է արտաքին գործերի եւ անվտանգությանն քաղաքականության ԵՄ հատուկ հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի եւ ընդլայնման հարցերով ու բարիդրացիական քաղաքականության հարցերով ԵՄ հատուկ հանձնակատար Յոհանես Հանի համատեղ հայտարարությունում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Առաջարկված փոփոխություններ՝ ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքում դրանց ընդունվելու դեպքում, կգնահատվեն՝ հաշվի առնելով այն պարտականությունները, որ իր վրա է վերցրել այդ երկիրը՝ որպես ԵՄ մուտք գործելու թեկնածու, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի անդամ»,-ասվում է փաստաթղթում:



