Ավարտվել է մարտական սամբոյի մեծահասակների Հայաստանի առաջնությունը
СПОРТԵրևանում հանգստյան օրերին անցկացվել է մարտական սամբոյի մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 77 մարզիկ ՀՀ մարզերից (Արարատ, Կոտայք, Տավուշ, Շիրակ, Արմավիր, Լոռի), Արցախից, Երևան քաղաքից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի չեմպիոններ են դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Միշա Նազարյանը (82 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ), Գառնիկ Սարոյանը (100 կգ) և Արթուր Բունիաթյանը (+100 կգ):
Առաջնության արդյունքներով կձևավորվի մարզական սամբոյի հավաքական թիմը, որի անդամները Հայաստանը կներկայացնեն տարվա կարևորագույն միջազգային մրցաշարերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



