Եթովպիայում աղբանոցի փլուզման հետեւանքով 24 մարդ զոհվել է
МЕЖДУНАРОДНОЕԵթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայի արվարձանում աղբանոցի փլուզման հետեւանքով 24 մարդ զոհվել է, եւս 28 մարդ տուժել, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
«Մենք ակնկալում ենք, որ զոհերի թիվը կարող է մեծանալ, քանի որ փլուզումը համեմատաբար մեծ տարածք է ընդգրկել»,- հայտարարել է քաղաքային իշխանությունների ներկայացուցիչը: Աղբի լեռը ծածկել է մոտ 30 կենցաղային եւ բետոնե կառույցներ:
Ավելի քան 50 տարի աղբանոցը գտնվում է քաղաքի արվարձանում: Վերջին տարիներին աղբը սկսել էին այլ վայր տանել, սակայն վերջերս այս շրջանում ապրող ֆերմերները բողոքարկել են նոր աղբյուսի ստեղծման որոշումը, եւ աղբը կրկին սկսել են քաղաքի ծայրամաս բերել, որն էլ փլուզման է հանգեցրել:
Պատահարի պահին աղբանոցի տարածքում մոտ 150 մարդ է եղել: Փրկարարներին հաջողվել է փրկել 37 մարդու, մի քանի տասնյակ մարդիկ դեռեւս փլվածքի տակ են:



