Աբխազիայի խորհրդարանական ընտրությունները կայացել են բոլոր 35 ընտրատարածքներում
МЕЖДУНАРОДНОЕԱբխազիայի խորհրդարանական ընտրությունները կայացել են բոլոր 35 ընտրատարածքներում, հայտնել են Աբխազիայի ԿԸՀ-ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բոլոր 35 ընտրատարածքներում ընտրություններին մասնակցությունը 25 տոկոսը գերազանցել է, ինչը նշանակում է, որ ընտրությունները կայացել են բոլոր 35 ընտրատարածքներում»,- լրագրողներին ասել է ԿԸՀ-ի անդամ Ելենա Լաբախուան:
Աբխազիայի միամանդատ պալատում տեղ ունենալու համար պայքարում էին 137 թեկնածուներ: Նրանցից 113-ն առաջադրվել է նախաձեռնողական խմբերի կողմից, իսկ 24-ը՝ կուսակցությունների կողմից. «Աբխազիայի ժողովրդական համախմբման ֆորում» (6 թեկնածու), «Ամցախարա» (7 թեկնածու), «Աինար» (8 թեկնածու) եւ «Արդարության եւ զարգացման ժողովրդական ճակատ» (3 թեկնածու):
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



