Հնդկաստանը Brahmos հրթիռների հեռահարությունը հասցրել է 400 կմ-ի
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպությունը հաջողությամբ փորձարկել է Brahmos հրթիռների ռուս-հնդկական տարբերակը, որի հեռահարությունը հասցվել է ավելի քան 400 կիլոմետրի: Այս մասին հայտնել է Brahmos ընկերության տնօրեն Սուդհիր Միշրան:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հրթիռների հեռահարությունը մեծացնելու որոշումը կայացվել է 2016 թվականին Գոայում անցկացված Ռուսաստան-Հնդկաստան գագաթաժողովի ժամանակ:
Brahmos գերձայնային թեւավոր հրթիռները Հնդկաստանում մշակվում են ռուսական ընկերությունների մասնակցությամբ: Այն նախատեսված է ցամաքային, ծովային եւ օդային բազավորման համար: Ցամաքային տարբերակն արդեն ներառվել է Հնդկաստանի բանակի սպառազինությունում, ներկայում փորձարկում են հրթիռների ծովային տարբերակը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



