Պեկինը նորից կոչ է անում Սեուլին դադարեցնել ՀՀՊ THAAD համակարգի տեղակայումը
МЕЖДУНАРОДНОЕՊեկինը նորից կոչ է անում Սեուլին դադարեցնել ՀՀՊ THAAD համակարգի տեղակայումը ու վերացնել խոչընդոտները երկկողմանի հարաբերությունները առողջ զարգացման ուղի վերադարձնելու ճանապարհին։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է «ՍԻնհուան»։
Գեն Շուանը ասել է, որ նախագահ Պակ Կըն Հեի իմփիչմենթը Սեուլի ներքին գործն է, չինական կողմը չի մեկնաբանելու դա։ «Որպես հարեւան երկիր՝ Չինաստանը հույս ունի, որ Կորեայի հանրապետությունում քաղաքական կայությունը կվերականգնվի»,- ասել է նա։ Ինչ վերաբերում է Պակ Կըն Հեին, ապա որպես պետության ղեկավար նա շատ բան է արել երկկողմանի հարաբերությունները առաջ մղելու համար։ Չինական կողմը դրական է գնահատում դա։ Բայց միաժամանակ հենց նրա նախագահության ժամանակ է որոշում կայացվել երկրում THAAD –ի տեղակայման մասին։ Դա ազդել է երկկողմանի հարաբերությունների զարգացման վրա ու Չինաստանն արդեն արտահայտել է իր դիրքորոշումն այդ առթիվ, ասել է Գեն Շուանը;
ՀՀՊ THAAD համակարգի մասին Չինաստանի դիրքորոշումը մնում է հստակ ու անփոփոխ։ Հույս ունենք, որ ԿՀ-ն լուրջ կվերաբերի Չինաստանի մտահոգությանը, կդադարեցնի THAAD –ի տեղակայումը ու կվերացնի խոչընդոտը երկկողմանի հարաբերությունները առողջ զարգացման ուղի վերադարձնելու ճանապարհին, ամփոփել է դիվանագետը։



