ՄԱԿ-ը Թուրքիային մեղադրել Է մարդու իրավունքների ընդգրկուն խախտումների մեջ
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը զեկույց Է հրապարակել Թուրքիայի քուրդ բնակչության իրավունքների ընդգրկուն խախտումների մասին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը:
Փաստաթղթում նշվում Է, որ 2015 թվականի հուլիսից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակամիջոցում երկրի հարավ - արեւելքում զոհվել Է շուրջ երկու հազար մարդ, իսկ նրանց տները ոչնչացվել են:
Մասնավորապես, Ջիզրե քաղաքում 2016 թվականի սկզբին 189 մարդ մի քանի շաբաթ փաստորեն փակված են եղել իրենց տների նկուղներում՝ չունենալով ջուր, սնունդ եւ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն: Նրանք բոլորը զոհվել են թուրքական բանակի կողմից գնդակոծումների հետեւանքով:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ Ալ Հուսեյնը հայտարարել Է, որ Թուրքիան ոչ մի կարգի հետաքննություններ չի վարում սույն փաստերով: «Երեւում Է, որ ոչ մի կասկածյալ չի ձերբակալվել եւ ոչ մի մարդ չի ենթարկվել քրեական պատասխանատվության»,- հայտարարել Է նա:
Անցյալ տարվա հուլիսի 14-ին հաղորդվել Է, որ Թուրքիայի իշխանությունները Դիարբեքիրի նահանգի առավելապես քրդաբնակ 16 գյուղերի բնակիչների արգելել են դուրս գալ տներից: Սահմանափակումը մտցվել Է այն գործողության պատճառով, որն իրականացվում Էր Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկների դեմ:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
3
При поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений...
4
В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Ай...
5
Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»



