Ինչպես 2 վայրկյանում հասկանալ, որ կոշիկները հարմարավետ չեն
ЛАЙФԲարձրակրունկ կոշիկները կանանց սիրելի կոշիկներն են։ Դրանք ընդգծում են մարմինը, կանացի են դարձնում ցանկացած կերպար, սակայն պատահում է, որ չափազանց անհարմար են լինում։
Etozhizn-ը գրում է, որ նույնիսկ կոշիկը փորձելու դեպքում կարող եք միանգամից չհասկանալ՝ հարմարավե՞տ է, թե՞ ոչ։ Իսկ համացանցով գնումներ անելու դեպքում, առհասարակ չեք կարող վստահ լինել, որ որակյալ իրեր կստանաք։
Կա այնպիսի միջոց, որի շնորհիվ կարող եք 2 վայրկյանում անսխալ հասկանալ՝ հարմարավե՞տ է կոշիկը, թե՞ ոչ։
Կոշիկի հարմարավետությունը կախված է կրունկի ու տակացուի միջև եղած հեռավորությունից։ Որքան այն ավելի մեծ է, այդքան ավելի հարմարավետ են կոշիկները (ամենաքիչը 3 սմ)։ Եթե այս հեռավորությունն ավելի փոքր է, նշանակում է, որ մարմնի հիմնական ծանրությունն ընկնելու է մատների վրա։

Իհարկե, պետք չէ մոռանալ նաև կոշիկները փորձելու մասին։ Որքան ավելի երկար եք դրանք փորձում, այնքան ավելի վստահ կարող եք լինել դրա հարմարության հարցում։ Կարող եք մի քանի րոպե դրանցով շրջել խանութում և հասկանալ, թե ինչքանով են դրանք ձեզ համապատասխանում։
Եթե կոշիկները ինտերնետի օգնությամբ եք գնում, ապա համոզվեք 3սմ հեռավորության մեջ։ Սովորաբար, այս տեղեկատվությունը բավականին հասանելի է։



