Հարավաֆրիկացին աշխարհում առաջինն Է Ատլանտյան օվկիանոսը կտրել-անցել տախտակի թիավարությամբ
МЕЖДУНАРОДНОЕՀարավաֆրիկացի Քրիս Բերտիշն աշխարհում առաջինն Է կտրել-անցել Ատլանտյան օվկիանոսը տախտակի թիավարությամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Բերտիշը ճանապարհորդությունն սկսել Է 93 օր առաջ Մարոկոյի Ագադիր քաղաքում: Մարտի 9-ին նա այն ավարտել Է՝ Կարիբյան ծովի Անտիգուա կղզի ժամանելով՝ տեղական ժամանակով ժամը 8:32-ին:
Քառասուներկուամյա տղամարդը ճանապարհորդել Է 120 հազար դոլար արժողությամբ վեցմետրանոց տախտակով, որը վեց ամսում հատուկ նրա համար պատրաստել Է նավակների բրիտանացի կոնստրուկտոր Ֆիլ Մորիսոնը:
Տախտակի առջեւի մասը սարքավորված Է ոչ մեծ նավախցիկով, որտեղ Բերտիշը քնել Է: Բացի դրանից, այնտեղ պահվել Է ճանապարհորդության համար անհրաժեշտ սարքավորանքը. GPS համակարգեր, գերկարճալիք ռադիո, ինքնաղեկասարք, արբանյակային հեռախոս, արեւային պանելներ, ինչպես նաեւ ջրի պաշարներ:
Ճանապարհորդության ընթացքում նա ստիպված Է եղել հանդիպել «շնաձկների, դիմակայել փոթորիկների եւ հաղթահարել միայնությունը», նշել Է The Guardian-ը:
Հարավաֆրիկացին միջին հաշվով օրական լողացել Է 69 կիլոմետր: Նա ճանապարհորդել Է հիմնականում գիշերը: Ուժերը վերականգնելուն նրան օգնել են պրոտեինային կոկտեյլները, սառեցված կիսաֆաբրիկատները եւ ապխտած միսը:
«Հանուն այս օրվա ես այնքան եմ աշխատել, որքան ինձ հիշում եմ: Վերջին հինգ տարում այս ծրագրի համար ես ամեն ինչ դրեցի բախտախաղի, ամե՜ն ինչ»,- գրել Է նա Facebook-ում իր ճանապարհորդության ավարտից մոտավորապես մեկ ժամ առաջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
5
Молчать, молчать, вот так молчать… «Паст»



