Բունդեսթագի թուրք պատգամավորը կոչ է արել Գերմանիային դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր, Ձախերի կուսակցության անդամ Սևիմ Դաղդելենը հորդորել է երկրի կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Դաղդելենը Եվրամիության և Թուրքիայի միջև փախստականների հարցով ստորագրված համաձայնագիրը որակել է որպես «Մերկել-Էրդողան պակտ»: Պատգամավորի խոսքով` այդ համաձայնագիրը դարձել է դաշնային կառավարությանը շանտաժի ենթարկելու գործիք:
Քննադատելով Գերմանիայի կողմից զենքի վաճառքը Թուրքիային` նա իր վրդովմունքն է հայտնել` ասելով. «Չնայած գիտեն, որ Էրդողանը պատերազմում է քրդերի դեմ, Էրդողանին զենք են վաճառում»: Դաղդելենը հավելել է նաև, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Գերմանիայում ցանկալի չէ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



