Թուրքիայի հետ Ֆլինի կապերը հաստատում են, որ նրա պաշտոնանկությունը ճիշտ Էր. Փենս
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի հետ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի լոբբիստական փոխհարաբերությունները հաստատում են նրա պաշտոնաթողության որոշման ճիշտ լինելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ նախագահի նախկին խորհրդական Ֆլինն ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում գրանցվել Է որպես Թուրքիայի շահապաշտպան:
Ըստ որում, ինչպես նշվել Է, նա այդ աշխատանքն ավարտել Է մինչեւ անցյալ տարվա նոյեմբերն ԱՄՆ-ում կայացած նախագական ընտրությունները: Նշվել Է, որ Ֆլինի ֆիրման այդ ծառայությունների համար ստացել Է շուրջ 500 հազար դոլար:
«Կարծում եմ՝ դա հաստատում Է գեներալ Ֆլինին պաշտոնաթող լինել խնդրելու նախագահի որոշումը»,- ասել Է Փենսը Fox News-ին տված հարցազրույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
За два месяца девять лет восполнится? «Паст»
4
Когда земля уходит из-под ног: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



