Արագ և հեշտ պատրաստվող դասական բիսկվիթի բաղադրատոմս , որի մասին անհրաժեշտ է իմանա յուրաքանչյուր կին
ФОТОՊատրաստման եղանակ
- Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք։
Հարիչով սպիտակուցներն ամենացածր արագության տակ հարում ենք։ Դանդաղ, գդալ առ գդալ, ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը։ Հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք (8-15 րոպե)։
- Երբ սպիտակուցային զանգվածը սպիտակի և խտանա, շարունակելով հարելը, գդալ առ գդալ կավելացնենք դեղնուցները։

- Ալյուրը մաղում ենք, hարիչն անջատում ենք և ալյուրը աստիճանաբար լցնում ենք սպիտակուցային զանգվածի մեջ` գդալով զգուշորեն վերից-վար շարժումներով խառնելով։

- Ձևամանի տակը կլոր յուղաթուղթ ենք դնում և խմորը տեղափոխում ենք ձևամանի մեջ (21-23 սմ ձևամանը շատ հարմար է)։ Կողքերին յուղաթուղթ չենք դնում։

- Բիսկվիթը 20-25 րոպեով տեղափոխում ենք մինչև 190-200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։

- Բիսկվիթը թխելու ընթացքում կարևոր է ջեռոցի դուռը չբացել, այլապես խմորը կնստի։ Երբ բիսկվիթն արդեն պատրաստ է, ձևամանից հանում ենք և բիսկվիթը զգուշորեն շրջում ափսեի վրա, յուղաթուղթը հանում ենք և մեկ այլ ամանի օգնությամբ հետ շրջում։ Թողնում ենք սառչի։

- Նշված բաղադրիչներով, եթե 21 սմ տրամագծով ձևամանի մեջ թխենք,կարող ենք հեշտությամբ բիսկվիթը 3 շերտի կիսել։

Հետևելով այս բոլոր խորհուրդներին, բարձր և շատ օդեղեն բիսկվիթ կստանաք, որը կարող եք որպես հիմք օգտագործել` տորթերի և աղանդերների համար
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



